Ռուսաստանը 46 Կա-52 ուղղաթիռ կմատակարարի Եգիպտոսին
International newsՊետական պաշտպանության և արտահանման գծով պայմանագիր է կնքվել Ռուսաստանի և Եգիպտոսի միջև, որի համաձայն` մեծ քանակությամբ Կա-52 ուղղաթիռ կմատակարարվի Եգիպտոս:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
«Եգիպտոսի հետ խոշոր պայմանագիր է կնքվել «Կա-52 Ալիգատոր» 46 ուղղաթիռ մատակարարելու մասին», - ասվում է Միխեևի ամանորյա ուղերձում: