Օբամային նախազգուշացրել են երեք խոշոր քաղաքներում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախազգուշացրել են Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում ահաբեկչությունների վտանգի մասին, գրում է lenta.ru-ն:
Ամանորյա տոների ժամանակ ահաբեկչական վտանգի մասին խոսքը գնացել է անվտանգության հարցերով խորհրդակցության ընթացքում, որը նախագահն անցկացրել է Հավայան կղզիներ հանգստի մեկնելուց առաջ:
Այդ տեղեկատվությունը հաստատված չի եղել և ստացվել է մի աղբյուրից: Թե կոնկրետ որտեղ կարող են տեղի ունենալ հարձակումները, նախազգուշացման մեջ չի նշվել:
Այդ առնչությամբ՝ դաշնային և տեղային ուժայիններն ուժեղացրել են անվտանգության միջոցները ամանորյա տոնակատարությունների վայրերում, այդ թվում Նյու Յորքի Թայմս Սքվերում և Լոս Անջելեսի Ռոուզ Բոուլ մարզադաշտի մոտակայքում: