Բանգկոկում տոնածառը պահպանելու են 5 հազար ոստիկաններ
International newsԲանգկոկում տոնածառը պահպանելու են 5 հազար ոստիկաններ։ Նրանք տեղակայվելու են հրապարակի շուրջբոլորը, Central World առեւտրի կենտրոնի մոտ, որտեղ կայանալու է հիմնական տոնակատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անվտանգության աննախադեծ միջոցառումները բացատրվում են նրանով, որ հենց այդ հրապարակում օգոստոսին 20 մարդու կյանք խլած ահաբեկչություն եղավ։ Չնայած ողբերգությանը իշխանությունները տոնակատարության ավանդական վայրը չեն փոխել։