ՀԱՄԱՍ-ն արգելել է Նոր տարի նշել Գազայի հատվածում
International newsՀԱՄԱՍ շարժումն արգելել է Նոր տարի նշել Գազայի հատվածում կրոնական նկատառումներով, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ներքին գործերի նախարարությունը և ոստիկանական վարչությունը ոչ մի թույլտվություն չեն տրամադրել ռեստորաններին, հյուրանոցներին և համերգային սրահներին երեկույթներ կազմակերպելու համար»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Այման ալ-Բատինջին:
Նա բացատրել է դա նրանով, որ նման միջոցառումները «համատեղելի չեն սովորույթների, ավանդույթների և արժեքների հետ»:
Ալ-Բատինջին նաև հավելել է, որ երեկույթները չեղյալ են հայտարարվել «ինթիֆադայի» զոհերի ընտանիքների հետ սոլիդարությունից ելնելով»` նկատի ունենալով վերջին ամիսների իրադարձությունները, որոնց հետևանքով 2015 թվականի հոկտեմբերից սկսած` տարածաշրջանում, ներառյալ Գազայի հատվածում, բախումներում սպանվել է 136 պաղեստինցի և 20 իսրայելցի:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններին կանգնած աղբյուրը, ուժայիններին հրամայել են ցրել բոլոր անօրինական երեկույթները: