Նյու Յորքում 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել «ԻՊ»-ին աջակցելու և Նոր տարվա գիշերը ռեստորանի վրա հարձակում պատրաստելու համար
International news
Նյու Յորքում 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել «ԻՊ»-ին աջակցելու և Նոր տարվա գիշերը ռեստորանի վրա հարձակում պատրաստելու համար, հաղորդում է The Daily Mail-ը:
Էմանուել Լաչմանը, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ձերբակալվել է այն բանից հետո, երբ իշխանությունները տեղեկացել են, որ նա պատրաստվում է մաչետեով հարված հասնել Նյու Յորքի Ռոչեստերի ռեստորաններից կամ բարերից մեկում:
Նշվում է, որ Լաչմանը կապի մեջ է եղել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի հետ, ով նրան հորդորել է սպանել ոչ մահմեդականներին:
Նրա դեմ այժմ առաջադրվել է մեղադրանք ԻՊ-ին նյութական աջակցություն տրամադրելու փորձի մեջ, ինչը պատժվում է մինչև 20 տարվա ազատազրկմամբ և 250 հազար դոլար տուգանքով:
Հաղորդվում է, որ անցած հանգստյան օրերին Լաչմանը աուդիո ձայնագրություն է ուղարկել իր կոնտակտին՝ երդվելով ԻՊ-ին հավատարմության մեջ:
Երիտասարդը նաև հասցրել է WalMart-ից մաչետե գնել և դիմակներ իր պլանավորված գործողության համար:
Նա ձերբակալվել է չորեքշաբթի օրը և հայտնվել է այս առավոտյան դատարանի առջև: