Էրդողանը հայտարարել է, որ ուժայինները տարվա ընթացքում ոչնչացրել են 3,1 հազար քուրդ
International newsԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի քաղաքացիներին ուղղված իր ամանորյա ուղերձում հայտարարել է թուրք ուժայինների կողմից երկրում և երկրի սահմաններից դուրս 2015 թվականի ընթացքում 3,1 հազար քրդերի ոչնչացման մասին, հաղորդում է РИА Новости-ն:
Թուրքական իշխանությունները պարեկային ժամ են հայտարարել երկրի հարավ-արևելքում գտնվող քրդերով բնակեցված մի շարք շրջաններում, որտեղ շարունակվում են ուժայինների և երկրում արգելված՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների միջև փողոցային բախումները:
Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդման համաձայն՝ գործողության տասը օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 210 քուրդ գրոհային:
«2015 թվականին երկրում և երկրի սահմաններից դուրս անցկացված գործողությունների ընթացքում ոչնչացվել է 3100 ահաբեկիչ: Այդ ընթացքում մենք կորցրել ենք անվտանգության ուժերի 200 աշխատակից, և դա մեր ամենամեծ ցավի աղբյուրն է»,- ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում: