ՀԱՀ-ում տեմբու ցեղի թագավորը Ամանորից առաջ հայտնվել է բանտում
International newsՀարավաֆրիկյան տեմբու ցեղի թագավոր Բույելեկայա Դալինդյեբոն ստիպված է Ամանորն անցկացնել բանտում, քանի որ վճիռը վերանայելու եւ գրավով իրեն ազատելու բոլոր միջնորդությունները մերժվել են։ Դատական վճռի համաձայն 12 տարվա ազատազրկման դատապարտված թագավորը Արեւելյան Քեյփ նահանգի Մտատա քաղաքի բանտ է ժամանել դեկտեմբերի 30-ի կեսգիշերից 20 րոպե առաջ։
2009 թվականին Դալինդյեբոն դատապարտվել էր 1995-96թթ. Իր հպատակներին վնասվածքներ հասցնելու, հրդեհումների եւ առեւանգումների համար։ Գերագույն դատարանում վճռի բողոքրակման ժամանակ նա գրավով ազատ էր արձակվել, իսկ դատարանը պատիժը 15-ից իջեցրե էր 12 տարվա։ Բանտ չվերադառնալու համար թաավորը բողոք էր ներկայացրել արդարադատության նախարարություն, բայց նախարարը հայտնել էր, թե նոր հանգամանքներ չի գտել, եւ Դալինդյեբոն պետք է գնա բանտ։