Քալիֆորնիայում ավտովթարից զոհվել է առնվազն 5 մարդ
International newsՔալիֆորնիայում ավտովթարից զոհվել է առնվազն 5 մարդ, որոնց թվում՝ 7-ամյա մի երեխա: Այս մասին հայտնում է Fox 11-ը: Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների՝ ավտովթարը տեղի է ունեցել Օնտարիո քաղաքի մայրուղու վրա, որտեղ բախվել են 2 մեքենա: Վթարից 4 մարդ մահացել է տեղում: Եվս մեկը մահացել է հիվանդանոցում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, վթարի պատճառները պարզվում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը: