Իրանի ՊՆ-ն պատրաստ է ընդլայնել հրթիռային ծրագիրը
International newsԻրանի ՊՆ-ն պատրաստ է երկրի ռազմական դոկտրինի հիման վրա ընդլայնել հրթիռային ծրագիրը: Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանը` ի պատասխան նախագահ Հասան Ռոհանիի` երկրի հրթիռային հզորությունը մեծացնելու մասին առաջարկի:
«Համաձայն երկրի ղեկավարության կարգադրությունների` մենք մեծացնելու ենք Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը: Այդ նպատակով գործի կդրվեն ռազմարդյունաբերության բոլոր հնարավորությունները եւ երկրի տեխնիկական եւ կադրային պոտենցիալը», - ասել է նախարարը ԻԻՀ լրատվական հեռուստաալիքին: Երկրի հրթիռային ծրագիրը կընդլայնվի ռազմական դոկտրինի հիման վրա: Ընդ որում, Դեհգանն ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: