Չինաստանում ստեղծվել է զորքի 3 նոր տեսակ
International newsՉինաստանում նոր ռազմական բարեփոխումների շրջանակներում ստեղծվել է զորքի 3 նոր տեսակ: Դրանք են հրթիռային զորքերը, ռազմավարական աջակցության զորքերը եւ բանակի հրամանատարության գերատեսչությունը, հայտնում է ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի կայքը, փոխանցում է RG-ն:
«Բանակային հրամանատարության գերատեսչության, հրթիռային եւ ռազմավարական աջակցության զորքեր ստեղծելը շատ կարեւոր է չինական երազանքը կատարելու համար: Սա ժամանակակից ռազմական համակարգ ձեւավորելու ռազմավարական միջոց է»,- ասել է ՉԺՀ ղեկավար Սի Ձինպինը: