Քաբուլում ահաբեկչության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել
International newsԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ֆրանսիական Le Jardin ռեստորանի հարեւանությամբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել: Ահաբեկչության հետեւանքով 12-ամյա տղա է զոհվել, 15 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է Reuters-ը:
CNN-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ի երեկոյան: Fox News-ի տեղեկություններով էլ, պայթյունից հետո շրջանում կրակոցների ձայներ են հնչել:
Նշվում է, որ այդ ռեստորանը մեծ ճանաչում է վայելում օտարերկրացիների շրջանում: Այն սիրված վայր է նաեւ տեղի պաշտոնյաների համար: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որի ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հաղորդել է, որ, շարժման տվյալներով, մի քանի օտարերկրացի է սպանվել: