Ամերիկյան Միսուրի եւ Իլինոյս նահանգներում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով АР-ին:
Նյու Յորք նահանգը ձնով է պատվել, ուժեղ քամիներ են Բաֆալոյում: Քաղաքում ձյան շերտը հասնում է 30 սանտիմետրի: Քամին եւ վատ տեսանելիությունը հանգեցրել են լուրջ վթարների, մի շարք մայրուղիներ ժամանակավորապես փակ են:
Հիշեցնենք, որ 2015 թվականի վերջին օրերին ամերիկյան մի շարք նահանգներ բախվել են բնության տարերքի: Մասնավորապես, Թեխաս նահանգում միանգամից 9 պտտահողմ է գրանցվել, որոնց հետեւանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Տարերքի հետեւանքով զոհեր կան նաեւ Ալաբամա, Միսիսիպի, Թենեսի եւ Արքանզաս նահանգներում: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում զոհերի թիվը հասնում է 50-ը: