Հիլարի Քլինթոնին հաջողվել է 112 մլն դոլար հավաքել իր նախընտրական քարոզչության համար
PoliticsԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին առաջին տիկին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի հիմնադրամին 2015 թ. հաջողվել է 112 մլն դոլար հավաքել:
Ինչպես նշում են, իր նախընտրական քարոզչության սկզբում նա նպատակ էր դրել՝ մեկ տարվա ընթացքում 100 մլն նվիրատվություն հավաքել: Հիլարի Քլինթոնը կարողացել է հաղթահարել այդ նշաձողը ու 112 մլն հավաքել իր նախընտրական շտաբի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դրա շնորհիվ Քլինթոնի նախընտրական քարոզչությունը դարձել է նյութական առումով ամենաապահովվածներից մեկը, ինչը նրան մեծ առավելություն կտա նախագահական աթոռի համար պայքարում: Հարցումների արդյունքները վկայում են, որ Հիլարի Քլինթոնը նախագահական քարոզչության անվիճարկելի ֆավորիտ է դեմոկրատների ճանբարում: