Էրդողանի վերաբերյալ միջազգային մամուլի ծաղրանկարները 2015 թվականին (ֆոտո)
International newsԱնցած 2015 թվականին Թուրքիայի բարդ օրակարգի գլխավոր դերակատար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին արձագանքել են միջազգային մամուլի ծաղրանկարիչները։
Ծաղրանկարներից մեկում Էրդողանը Սիրիայում տանկով սպանել է մի քուրդ զինվորի, իսկ վերջինս կտրված գլուխը թեւի տակ դրած ասում է Էրդողանին, որ «Իսլամական պետությունը» լրիվ հակառակ կողմում է։
Նկարներից մեկը կրկին ԻՊ-ի ու քրդերի թեմային է վերաբերում։ Էրդողանը մի թուրք զինվորականի հետ կանգնած նայում է թե Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչներն ինչպես են կոտորում քրդերին ու ասում․ «Ամեն ինչ կարգին է, քրդերին են կոտորում, ինչքան երկար կոտորեն, այնքան լավ»։










