Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
International newsԻրանի արտգործնախարարությունը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ այն բանից հետո, երբ հայտնել են 47 մարդու մահապատժի մասին, որոնց շարքերում էր նաեւ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, հայտնում է Reuters–ը:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունն աջակցում է ահաբեկիչներին ու տաքֆիրիստներին (արմատական իսլամիստներ, որոնց գաղափարախոսությունը հիմնված է մահմեդականներին անհավատության համար մեղադրելու վրա) ու մահապատժի է ենթարկում ու հետապնդում նրանց, ովքեր քննադատում են երկրում նման գործողությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեյն Անսարի Ջաբերին:
Ավելի վաղ իրանցի այաթոլա Ահմատ Հաթամին կանխագուշակել էր, որՍաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկված շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրի մահը կհանգեցնի թագավորությունում կառավարող Սաուդների արքայատոհմի տապալմանը:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչության ու ահաբեկչության հրահրելու համար դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: