Միխայել Ցորկ. Ունենք Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու հստակ ծրագիր
SportԴորտմունդի «Բորուսիան» մտադիր է երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործող պայմանագիրը: Վերջերս Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությունը 50 տոկոս է, սակայն «Բորուսիայի» գործադիր տնօերն Միխայել Ցորկը մեկնաբանել է այդ լուրերը:
«Եթե հավատայի բոլոր խոսակցություններին, ապա մեր թիմի կազմը վաղուց վաճառված կլիներ: Մենք ունենք Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու հստակ ծրագիր»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 28 պաշտոնական խաղերի, որոնցում դարձել է 15 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ: