Մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ
PoliticsՄայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ
Աննախադեպ ծավալներով ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն
թափով շարունակվում են փողոցների և մայթերի ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Ձյան շերտից
ազատվում են նաև կանգառասրահների հարակից տարածքները և վերգետնյա ու ստորգետնյա հետիոտն անցումների
աստիճանահարթակները: Մեքենամեխանիզմներով ձնամաքրման աշխատանքներ են մեկնարկել նաև բակային
տարածքներում: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` բոլոր տարածքները նաև մշակվում են աղի ու ավազի
խառնուրդով: Սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցներից զատ,
աշխատանքներին շուրջօրյա ռեժիմով շարունակում են մասնակցել նաև վարչական շրջանների կոմունալ և
կանաչապատման ծառայությունների աշխատակիցներն ու համատիրությունների ներկայացուցիչները: Իրականացվող
աշխատանքները համակարգվում և վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի
քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն