Դոնալդ Թրամփը ասել է ԻՊ ահաբեկչական խմբավորման իրական հիմնադիրների անունները
International news
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով իսլամական ահաբեկչական խմբավորումների ձևավորման հացում մեղավոր են ներկայիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար և ներկայիս ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: «Ասոշիեյթըդ պրես» լրատավական գործակալության տեղեկացմամաբ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփը նման հայտարարություն է արել երկրի հարավային՝ Միսսիսիպի նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև տեսակետ է հայտնել իրենց երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առաջիկա «ծրագրերի» և արաբական երկրում մահապատժի ենթարկված շիա քարոզչի մահապատժի իրական դրդապատճառների մասին: Ի դեպ, ԱՄՆ նախագահի աթոռի ամենահավանական թեկնածուներ համարվող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը չեն խուսափում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Նոր որակի մեղադրանքների շարքը սակայն, ավելի սուր բնույթ ստացավ, երբ հանրապետական թեկնածուն կարծիք հայտնեց, թե՝ լավ կլինի, որ երկրի իշխանությունները արգելեն մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Թրամփի այդ հայտարարությունից հետո Քլինթոնը շտապես տեղեկացնել, որ ինքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենավստահելի անձն է ԱՄՆ-ում: Նախագահի երկու թեկնածուների միջև ահաբեկչական խմբավորման շուրջ ծավալված բանավեճի հիմնական առիթը «Ալ-Քաիդա»-ի հետ սերտ կապեր ունեցող մեկ այլ խմբավորման քարոզչական նպատակներով թողարկած տեսահոլովակում Թրամփի ելույթի օգտագործումն էր, որն էլ ձնագնդի էֆեկտով դարձավ նախագահական նախընտրական քարոզչության հիմնական թեմաներից մեկը: Ա.Գ.