ԻՊ-ի գրոհայինները բրիտանական վարչապետին ուղերձ են հղել
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է «բրիտանացի լրտեսների» մահապատժի տեսագրությունը: Մահապատիժը նախազգուշացում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մահապատժից առաջ դիմակավոր գրոհայիններից մեկը հայտնում է, որ տեսագրությունը «հաղորդագրություն է Դեւիդ Քեմերոնի» համար եւ բրիտանացի վարչապետին «ապուշ» եւ «Սպիտակ տան ստրուկ» է անվանում: Տեսագրությունը 10 րոպե է տեւում, սակայն առայժմ անհնար է հաստատել դրա հավաստիությունը: