Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը. Սինձո Աբե
International newsՌուսաստանի հետ երկկողմ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը;
Այս մասին Ճապոնիայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Սինձո Աբեն:
Նրա խոսքով՝ առանց բարձր մակարդակի երկխոսության հնարավոր չէ լուծել Ռուսաստանի հետ երկկողմ խնդիրները (հյուսիսային տարածքները կամ Հարավային Կուրիլյան կղզիները): «Այդ պատճառով մենք նման երկխոսության համար հնարավորություններ ենք փնտրում»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ճապոնիա հնարավոր այցին՝ Աբեն կարծիք է հայտնել, որ այցը պետք է կայանա դրան համապատասխան ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը: