Էլեկտրոնային թևնոցներ` իսլամիստ ծայրահեղականների համար
International newsԳերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-սոցիալիստական դաշինք» կուսակցությունը նոր փաստաթուղթ է մշակել, որով առաջարկում է կառավարությանը ահաբեկիչների դեմ իրական պայքար մղելու համար էլեկտրոնային թևնոցներ կիրառել, Orer.am-ի փոխանցմամբ, գրում է «Դը Վելթ» պարբերականը:
Կուսակցության փաստաթղթում նշվում է նաև, որ էլեկտրոնային թևնոցների կիրառումը կօգնի երկրի հատուկ ծառայություններին ահաբեկչական խմբավորումների անդամներին արագ բացահայտել, քանի որ նրանք իրականում դեռևս շարունակում են վտանգ ներկայացնել երկրի անվտանգության համար:
Կուսակցականները նշում են նաև, որ, բացի այդ, հարկավոր է քաղաքացիությունից զրկել նաև երկրի այն քաղաքացիներին, ովքեր մեկնել են Մերձավոր Արևելք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպվող ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Կուսակցությունն իշխանություններին առաջարկում է նաև վերահսկողություն իրականացնել ԳԴՀ-ից դուրս եկող ֆինանսական միջոցների վրա, որը կարող է ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորման աղբյուր լինել:
Հիշենցնեք, որ ավելի վաղ ԳԴՀ կառավարությանը հայտնի էր դարձել, որ իսլամիստ ահաբեկիչները պլանվորել են ամանորյա տոնական օրերին ահաբեկչական հարձակում իրականացնել երկրի երրորդ մեծ քաղաքը համարվող Մյունխենի տարբեր վայրերում, որի պատճառով էլ իշխանությունները ստիպված եղան նախապես կազմակերված բազմաթիվ միջոցառումների անցկացումն արգելել:
Ա.Գ.