Ակտիվացել է Կամչատկայի «Շիվելուչ» հրաբուխը
International newsԿամչատկայի «Շիվելուչ» հրաբխի ակտիվացման հետևանքով խառնարանից ժայթքող լավայի և ածխային արտանետումների բարձրությունը ծովի մակարդակի համեմատ հասել է 6 կմ բարձրության, տեղեկացնում է Orer.am-ը:
Այս մասին տեղեկացնում են տեղի հրաբխասեյսմոլոգիական ծառայության աշխատակիցները: Ծառայության աշխատակիցների տեղեկացմամբ` դուրս թափվող արտանետումները հրաբխի վայրից տարածվել են 15 կմ դեպի հյուսիս-արևելյան ուղղությամբ:
Մասնագետները հրաբխի վտանգավորության նարնջագույն աստիճան են հայտարարել:
Ավելի վաղ տեղի մասնագետները տեղեկացրել էին տարածաշրջանում սպասվող հրաբուխներից մեկի ակտիվացման մասին, որն, ըստ մասնագետների, կարող էր ժայթքել չորս հրաբխերից որևէ մեկում և կարող էր վտանգել մարզի յոթ շրջանները:
Ա.Գ.