«Լեսթերը» 2 շաբաթով կորցրեց Ջեյմի Վարդիին
SportԱնգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին աճուկի վնասվածքի պատճառով առաջիկայում չի օգնի «Լեսթերին»:
ВВС-ի համաձայն՝ Անգլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը կենթարկվի թեթեւ վիրահատության, որից հետո պետք է վերականգնվի մոտ 2 շաբաթ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վարդին 24 խաղում խփել 15 գոլ եւ «Էվերտոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Այս մրցաշրջանում նա դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Պրեմյեր լիգայի 11-րդ խաղում անընդմեջ: