Ադրբեջանը մի շարք երկրներում փակում է դեսպանատները
International newsԱդրբեջանը կփակի Ուրուգվայում, Կոլումբիայում եւ Կուբայում դիվանագիտական եւ առեւտրային ներկայացուցչությունները, իսկ Ջենովայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում եւ ամերիկյան Սանտա Ֆեում՝ պատվո հյուպատոսարանները:
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն մոտ ժամանակներս:
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ էր հատկացնում այդ դեսպանատների եւ պատվո հյուպատոսարանների համար: Բացի այդ, հետաձգվել է Թաիլանդում, Օմանում, Իրաքում եւ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատների բացումը: