ԱՄՆ-ն և ԵՄ-ն երբևէ այդքան թույլ չեն եղել, որքան հիմա. The Telegraph
International news«2015-ին պարզ դարձավ, որ Արևմուտքի բազմադարյա գերիշխանությունն ավարտին է մոտենում», - The Telegraph-ում հրապարակված հոդվածում գրում է բրիտանացի լրագրող Քրիստոֆեր Բուքերը:
«2015-ին ականատես եղանք իշխանության հազվագյուտ երկրաքաղաքական տեղաշարժի. ԱՄՆ և ԵՄ առաջնորդները նախկինում երբևէ այդքան թույլ կամ մտահոգված չեն եղել արտաքին տարատեսակ մարտահրավերների պատճառով, ինչպես այժմ», - գրում է բրիտանացի լրագրողը:
Ինչպես նա ընդգծում է, Արևմուտքը չի կարողանում հաղթահարել փախստականների հոսքի և ոչ էլ ահաբեկչական սպառնալիքը խնդիրը Մերձավոր Արևելքում:
«Արևմուտքի պատրանքները բախվում են իրականությանը, ինչպես այն դեպքում, երբ Ուկրաինան ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու անմիտ կոչերը անխուսափելիորեն հրահրեցին Վլադիմիր Պուտինի պատասխանը, որի ֆոնին մենք անօգնական տեսք ունեինք», - գրել է բրիտանացին: