Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՃապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ այդ տվյալների, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիտինան քաղաքից 173 կմ դեպի արեւելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խրության վրա։ Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։