Լիտվայի դեսպան. Եվրամիությունը կա եւ կլինի Հայաստանում
PoliticsԼիտվան Եվրոպական միության 28 երկրներից մեկն է եւ իհարկե աջակցում է Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկին` ջանալով նպաստել այդ համագործակցությանը: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Դեսպանը Հայաստանին շնորհավորել է այն առիթով, որ 2015-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության Գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նոր էջ են բացել հարաբերություններում: «Դրա համար էլ հավանաբար ճիշտ կլինի ասել, որ Եվրամիությունը եղել է, կա եւ կլինի այստեղ: Ուղղակի այժմ մենք հնարավորություններ ենք փնտրում` պարզելու, թե որտեղ կարելի է համագործակցել, ինչ ոլորտներում եւ մինչեւ ինչ աստիճան: Ես շատ ուրախ եմ, որ բանակցությունները սկսվել են», - ընդգծել է Էրիկաս Պետրիկասը: