Ֆինլանդիան կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները
International newsԳալիք տարի Ֆինլանդիան ամենայն հավանականությամբ կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները: Այս մասին գրել է Helsingin Sanomat թերթը: Ըստ պարբերականի, տվյալ միջոցառումը կվերաբերի տասնյակ կենտրոնների այն դեպքում, եթե երկիր ժամանած՝ ապաստան խնդրողների թիվը նորից չսկսի սրընթաց աճել:
Անցած տարվա վերջին իշխանություններն արդեն հայտարարել են այն մասին, որ կփակեն երեք կենտրոններ ու կարգելակեն մի քանի նոր կենտրոնների շինարարությունը: Ֆինլանդիա ժամանած փախստականների թիվը դեկտեմբերի վերջին սկսել է նվազել:
Ըստ միգրացիոն ծառայությունների տեղեկությունների, 2015 թ. Ֆինլանդիա է ժամանել մոտավորապես 32.5 հազար փախստական, հիմնականում՝ Իրաքից, հայտնում է ՏԱՍՍ-ը: