Մեքսիկացին պատրաստ է իր հայրենիքում հյուրընկալել Հռոմի պապին հսկայական քանակությամբ տեկիլայով
International newsՎատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպած մեքսիկացին ասել է, որ քահանայապետին սպասում է իր հայրենիքում, և հստակեցնող հարցին ի պատասխան՝ ասել է, որ կլինի շատ տեկիլա: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ Մեքսիկայի քաղաքացին, տեսնելով քահանայապետին, բացականչել է. «Պապ, մենք սպասում ենք քեզ Մեքսիկայում»:
Լսելով այդ՝ Ֆրանցիսկոսը կանգ է առել և ժպտալով մոտեցել մեքսիկացուն. «Տեկիլայո՞վ, թե՞ առանց դրա»: «Հսկայական քանակությամբ տեկիլայով»,- պատասխանել է մեքսիկացին՝ ծիծաղ առաջացնելով հավաքված մարդկանց մոտ:
Դրանից հետո Հռոմի պապը շարունակել է իր զբոսանքը: