Քուվեյթն Իրանից հետ է կանչել իր դեսպանին
International newsՔուվեյթը Իրանից հետ է կանչել իր դեսպանին՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:
Թեհրանում ու Մեշհեդում անկարգությունները սկսվել էին սաուդյան իշխանությունների կողմից շիա հայտնի քարոզչի մահապատժից հետո: Դրանց հետեւանքով մի քանի շենք էր ավիրվել:
Այդ միջադեպերի հետեւանքով մի շարք երկրներ՝ մասնավորապես Սաուդյան Արաբիան , Բահրեյնն ու Սուդանը խզել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: