Հարաբերությունների խզումը չի օգնի Էր Ռիյադին թաքցնել քարոզչի մահապատիժը. Ռոհանի
International newsԴիվանագիտական հարաբերությունների խզման մասին Էր Ռիյադի որոշումը Սաուդյան Արաբիային չի օգնի թաքցնել շիա քարոզիչ Նիմր ալ -Նիմրի «հանցավոր» մահապատիժը: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
«Սաուդյան Արաբիան չի կարող Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միջոցով թաքցնել իր հանցագործությունը՝ կրոնական առաջնորդի մահապատիժը»,- իրանական IRNA գործակալությունը մեջբերում է Ռոհանիի խոսքերը Դանիայի ԱԳՆ ղեկավար Քրիսթիան Ջենսենի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: