Հայտնաբերվել է «Սդղի գյոլի» գոմերի 48-ամյա պահակի մարմինը
International newsՀայտնաբերվել է հունվարի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում անհետացած այդ հանդամասի գոմերի պահակ 48-ամյա Կ. Հ.-ի մարմինը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն (ծնվ. 1968թ.) ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) եւ չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության եւ տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել էին: Հունվարի 4-ին, ժամը 12.28-ին երկու մարտական հաշվարկ վերսկսել էին որոնողական աշխատանքները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում, որոնք նույնպես ավարտվել էին անարդյունք:
Իսկ արդեն հունվարի 4-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են 48-ամյա Կ. Հ.-ի դին։