Բիլ Քլինթոնն առաջին անգամ հրապարակավ գովել է իր նախկին կնոջը
International newsԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն առաջին անգամ Նյու Համշիր նահանգում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Հիլարի Քլինթոնի, ով համարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուն,- գրում է Orer.am-ը:
«Ես չեմ ճանաչում այլ թեկնածուի, ով իր գիտելիքի պաշարով, փորձով և խառնվածքով ավելի հարմար կլինի ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասել է Բիլը:
Մինչ այդ, նախընտրական քարոզչական գործընթացին նա մասնակցել է որպես Հիլարիին ուղեկցող խմբի անդամ:
Հիշեցնենք, որ Բիլ Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-ից 2001 թվականների ընթացքում, իսկ նրա նախկին կինը՝ Հիլարի Քլինթոնը, 2009-ից 2013 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, սակայն անցյալ տարվա ապրիլից մասնակցում է ԱՄՆ հաջորդ նախագահի աթոռի համար:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն` նա դեմոկրատական կուսակցության թեկնածուներից ամենաառաջատար դիրքերում է:
Այս տարվա աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավին ներկայում մասնակցում է մոտ քսան թեկնածու, սակայն առայժմ պարզ չէ, թե ընտրություններին նախագահի թեկնածուներից ում կառաջադրեն կուսակցությունները: Կուսակցությունների թեկնածուների անունները պարզ կդառնան և կհրապարակվեն ամռանը կայանալիք Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների համագումարների ժամանակ:
Ա.Գ.