Սաուդյան Արաբիան չի թաքցնի իր հանցագործությունը` դիվանագիտական հարաբերությունները խզելով. Հասան Ռոհանի
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան չի կարող խզել հարաբերությունները Թեհրանի հետ, որպեսզի թաքցնի իր «հանցագործությունը»` շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը:
«Սաուդյան Արաբիան չի թաքցնի իր հանցագործությունը` հոգևոր առաջնորդի գլխատումը` Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելով», - Իրանի նախագահի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
Սաուդյան Արաբիան, իր հերթին, ընդգծել է, որ 47 գլխատվածները արդար դատաստանի են ենթարկվել` առանց հաշվի առնելու նրանց ինտելեկտուալ,ռասսայական և կրոնական պատկանելիությունը: