Չինական նահանգում տեղադրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը
International newsՉինական Հենան նահանգում տեղադրել են Մաո Ցզեդունի 36 մետրանոց արձանը: Հուշարձանի շինարարությունը մոտավորապես 462 հազար դոլար է արժեցել:
Այս մասին գրում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով The South China Morning Post–ը:
Այդ միջոցները հավաքել են Տունսյույ գավառի բնակիչները: Այդ հսկայական հուշարձանը հենց այդ գյուղի կողքին է գտնվում: Արձանը պատրաստված է բետոնից ու պողպատից ու ծածված է ոսկեգույն ներկով: Տեղի բնակիչների կարծիքով հուշարձանը կդառնա տեսարժան վայր, որը կգրավի զբոսաշրջիկներին:
Չինաստանի կյանքի մասին Shanghaiist ոչ ֆորմալ բլոգն ուշադրություն է դարձրել վրա, որ արձանի կողքին երկրորդ գլուխն էլ կա: «Մենք կուզեինք իմանալ, թե ինչ են նրանք մտադիր անել Մաօի այդ լրացուցիչ գլխի հետ»:
Մաօ Ցզեդունը չինացի քաղաքական գործիչ է, որը կառավարում էր ՉԺՀ-ն հանրապետության հիմնադրման պահից՝ 1949 թ. սկսած մինչեւ իր մահը՝ 1976 թ.: