NASA-ի մշակումը կարող է ավիաընկերություններին օգնել վառելիքում տնտեսել ավելի քան $250 միլիարդ
International newsՎերջին վեց տարվա ընթացքում NASA-ի կողմից մշակված «կանաչ» տեխնոլոգիայի շնորհիվ ամերիկյան ավիաընկերությունները կարող են տնտեսել ավելի քան $250 միլիարդ: Այդ մասին հաղորդվում է տիեզերական գործակալության կայքում:
Նոր տեխնոլոգիան` մշակված NASA-ի «էկոլոգիապես պատասխանատու ավիացիա» նախագծի շրջանակներում, կարող է թույլ տալ ավիաընկերություններին կրկնակի կրճատել վառելիքի օգտագործումը` կրճատելով օդի աղտոտումը 75 %-ով և աղմուկի մակարդակը համարյա մեկ ութերորդով, այսօրվա ցուցանիշի հետ համեմատած:
«Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ եթե ավիաընկերությունները սկսեն կիրառել այդ տեխնոլոգիաները, ապա 2025- 2050 թվականներն շահագործման ծախսերի տնտեսական արդյունքը կարող է կազմել $255 միլիարդ»,- պատմել է NASA-ում ավիացիայի ոլորտում ղեկավարի օգնական Ջեյվոն Շինը:
Նախագծում NASA-ն կատարել է ավելի քան $400 միլիոնի ներդրում, ևս $250 միլիոն էլ ներդրել են գործընկերները: