Հս. Կորեան ատոմային ռումբ է փորձարկել. ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստվում է արտահերթ նիստի
International newsՀյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի պետական կենտրոնական հեռուստատեսության եթերով հայտնել են ջրածնային ռումբի հաջող փորձարկում անցկացնելու մասին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս տեղեկության անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, որը հունվարի 6-ին պատրաստվում է տվյալ հարցով արտահերթ նիստ հրավիրել:
Այս տեղեկությունը հաստատել են նաև ՄԱԿ-ի դիվանագետները` հավելելով, որ նիստն անցկացվելու է փակ դռների հետևում`Նյու Յորքի ժամով առավոտյան 11:00-ին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ նիստի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Միացյալ Նահանգներին ու Ճապոնիային: