Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետությունը Սուրբ Ծննդի կապակցությամբ ազատ կարձակի ուկրաինացի բոլոր ռազմագերիներին
International newsԻնքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավարությունը հայտնել է, որ Սուրբ Ծննդի կապակցությամբ ազատություն կշնորհի բոլոր ուկրաինացի ռազմագերիներին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին իր տոնական ուղերձում հայտնել է ԼԺՀ նախագահ Իգոր Պլոտնիցկին:
«Սուրբ Ծննդի նախօրեին ես հրամայել եմ ազատ արձակել ԼԺՀ տարածքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինծառայողներին»,-նշել է Պլոտնիցկին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե կոնկրետ քանի ռազմագերի կա ԼԺՀ տարածքում: