Apple-ի արժեթղթերի գինն ընկել է 2.8 տոկոսով
International newsԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության արժեթղթերի գինը գրանցել է 2.8 տոկոսի անկում` հասնելով 1 արժեթղթի դիմաց 102 դոլար 42 ցենտ ցուցանիշի:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նման միտումը պայմանավորված է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վերջին սերնդի iPhone-ների արտադրման ծավալը 30 տոկոսով կրճատելու որոշմամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ կրճատման պատճառը մեծ թվով արտադրված, սակայն դեռևս չվաճառված iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոններն են: Ըստ մասնագետների, նոր սարքերի արտադրության ծավալի կրճատումը հնարավորություն կտա իրացնել ներկայում եղած մոդելները: