Բան Կի Մունն անհանգստացած է
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների խզումը կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել տարածաշրջանում: Նրա խոսքով՝այդ հարցը գտնվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուշադրության կենտրոնում, ով կոչ է արել տարածաշրջանային, քաղաքական և կրոնական առաջնորդներին զերծ մնալ այնպիսի կտրուկ հայտարարություններ անելուց, որը կարող է «կրակի վրա յուղ լցնել»:
Հիշեցնենք, որ երբ Թեհրանում ցուցարարները հարձակում գործեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, պաշտոնական Էր-Ռիադը հունվարի 3-ին հայտարարեց, որ խզում է իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Դրան հաջորդեցին դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Բահրեյնի և Սուդանի պաշտոնական հայտարարությունները, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները թուլացնելու մասին:
Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ օրերս Էր-Ռիադ է մեկնելու Սիրիայի հարցով պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան, որից առաջ նախատեսվում է վերջինի այցը նաև Իրան: Նա հայտարարել է նաև, որ ՄԱԿ-ի պետքարտուղարը հուվարի 3-ին և 4-ին հեռախոսազրույց է ունեցել երկու երկրների ՆԳ նախարարների հետ՝ ընդգծելով, որ հարկավոր է հետագա կտրուկ գործողություններից խուսափել: Հակառակ դեպքում երկու երկրների միջև հարաբերությունները կարող են ավելի սրվել, ինչը էլ ավելի կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում:
Ա.Գ