Քյոլնում 3 տղամարդ է ձերբակալվել՝ ամանորյա «սեքս-որսից» հետո
International newsՔյոլնի ոստիկանությունը հայտնել է ամանորյա գիշերը «աֆրիկյան և արաբական արտաքինով» տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ավելի քան 100 դեպքի մասին։
Հարձակումների գործով հետաքննության ընթացքում 3 կասկածյալներ են ձերբակալվել՝ Dpa գործակալությանը հայտնել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի վարչապետ Ռալֆ Յեգերը։
Քաղաքական գործիչը մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել հետաքննության ընթացքին։
Ոստիկանության տվյալներով՝ Ամանորի գիշերը Քյոլնի տաճարից անմիջական հեռավորության վրա գտնվող կայարանի առջև գտնվող հրապարակում «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով» մոտ 1000 տղամարդիկ էին հավաքվել։ Նրանք բաժանվել են խմբերի, շրջապատել կանանց, գումար, բջջային հեռախոսներ խլել, պոկել հագուստը նրանց վրայից և ենթարկել սեռական ոտնձգությունների։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ամանորի գիշերը նման հարձակումներ, սակայն փոքր մասշտաբներով, տեղի են ունեցել նաև Համբուրգում։