ԻՊ-ը սպառնացել է պայթեցնել Սաուդյան Արաբիայի բանտերը
International newsՍաուդյան Արաբիայում 47 մարդու, այդ թվում` «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 43 դատապարտյալ գրոհայինների մահապատժի ենթարկելուց հետո «Իսլամական պետությունը» սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայի բանտերը, որտեղ պահվում են ջիհադականները:
Ինչպես փոխանցում է Reuters-ը` խմբավորումը մատնանշել է Ալ-Հաիր և Թարֆիյա բանտերը, որտեղ պահվում են «Ալ-Կաիդայի» և ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:
Անցած հուլիսին ԻՊ-ի կողմնակիցները մեքենայում տեղադրված ռումբի միջոցով պայթեցրել էին Ալ-Հաիր բանտի անցակետը: