Ամերիկացի միլիոնատերն իր առանձնատները 1 դոլարով վարձով է տալիս տորնադոյի հետևանքով անտուն մնացածներին
International newsԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող բարեգործ գործարարը իր երկու առանձնատները տրամադրել է նահանգում վերջերս տեղի ունեցած տորնադոյի հետևանքով տուժածներին:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` գործարար Ռոն Սթարջընը, ում կարողությունը գնահատվում է 75 մլն դոլար, հայտարարել է, որ ավերածություններից տուժած ընտանիքները կարող են 3 ամսով բնակվել իր առանձնատանը` ամսական 1 դոլար վարձավճարով:
Երկու տներն էլ գնահատվում են 3.5 մլն դոլար: Ներկա պահին տները հանված են վաճառքի և դրանցում ոչ ոք չի բնակվում: Գործարարն ինքը Ճամայկայում է եղել, երբ տորանդոն հարվածել է Տեխաս նահանգը անցյալ շաբաթ: Վերադառնալուն պես ամերիկացին որոշել է առանձնատները բարի նպատակի հատկացնել:


