Ադրբեջանում ազատ են արձակել Նարդավանում ձերբակալված 57 անձանց
International newsԱդրբեջանի իշխանություններն ազատ են արձակել նոյեմբերին Նարդավան գյուղում օրինապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո վարչական կալանքի տակ հայտնված 57 անձանց:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, 14 մարդ շարունակում է մնալ կալանքի տակ: Ակնկալվում է, որ նրանք ազատ կարձակվեն մինչև հունվարի 15-ը:
Ձերբակալվածներից շատերի նկատմամբ 15-30 օրով վարչական կալանք էին սահմանել օրինապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու համար: