ՖԻՖԱ-ի փոխնախագահը համաձայնել է արտահանձնվել ԱՄՆ
International newsՖԻՖԱ-ի փոխնախագահ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ղեկավար, Հոնդուրասի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալֆրեդ Ավիտը, ով մեղադրյալ է հանդիսանում ՖԻՖԱ-ի դրամաշորթության գործով, համաձայնել է արտահանձնվել ԱՄՆ:
Ինչպես հայտնում է BBC-ն` ձերբակալությունից հետո կայացած առաջին լսումների ժամանակ Ավիտը վիճարկում էր արտահանձնումը, որից հետո ամերիկյան իշխանությունները պաշտոնական հայտ են ուղարկել Շվեյցարիա:
Չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում ՖԻՖԱ-ի փոխնախագահը համաձայնել է արտահանձնմանը: Նրան ԱՄՆ կհասցնեն 10 օրվա ընթացում:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալը ի հայտ եկավ անցյալ տարվա մայիսին, երբ Ցյուրիխում կազմակերպության նախագահի ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ի հայցով 7 բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվեց: