ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածները 30 տոկոսով նվազեցրել են ԻՊ եկամուտները նավթից
International newsԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածները 2015թ. հոկտեմբերի դրությամբ 30 տոկոսով նվազեցրել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման եկամուտները նավթից, հայտարարել է կոալիցիայի մամուլի քարտուղար, գնդապետ Սթիվ Ուորրենը։
Ուորրենի գնահատականներով, գործողության սկզբից ԻՊ-ն օրական 45 հազար բարել նավթ արդյունահանել, իսկ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 34 հազար բարել, հաղորդում է Gazeta-ն։
Նա նաեւ հաղորդել է, որ կոալիցիայի ուժերին հաջողվել է ոչնչացնել մոտ 2,5 հազար գրոհայինների։ Ներկայումս Սիրիայի եւ Իրաքի տարածքում կարող են գտնվել մինչեւ 30 հազար գրոհայիններ։