Գերմանացին խեղդվել է լճում՝ կնոջ գլուխը պարունակող բետոնե սալիկը պարանոցից կախած
International news72-ամյա մի գերմանացի Ավստրիայի հանգստավայրերից մեկում անդամահատել է իր կնոջն ու վերջինի գլուխը զմռսել բետոնե սալիկի մեջ: Այնուհետև նա այդ սալիկը կախել է վզից ու նետվել լիճը:
Ինչպես նշում է The Guardian-ը, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տարեց զույգն Ավստրիա էր եկել Ֆրանկֆուրտ քաղաքից: Սակայն նման դաժան սպանության ու դրան հետևած ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ ավելի ուշ ոստիկանները լճի ափին հայտնաբերել են մի տոպրակ` կնոջ ադամահատված մարմնի մյուս մասերով: