ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն քննարկել են Կորեական թերակղզում տիրող իրավիճակը
International newsՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի հետ քաղաքականության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Քիմի հետ:
«Ջրածնային ռումբ փորձարկելու մասին Կորեայի Ժողովրդա-դեմոկրական Հանրապետության հայտարարությունների ֆոնին Կորեական թերակղզում միջուկային խնդրի կարգավորման հարցի շուրջ կարծիքներ են փոխանակվել: Մտահոգություն է հայտնվել Փհենյանի գործողությունների կապակցությամբ, որոնք անմիջականորեն խախտում են ՄԱԿ ԱԽ գործող բանաձեւերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ բարեհաջող կերպով ջրածնային ռումբ է փորձարկել: