Կահիրեում կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ
International newsԴիմակավորրված անհայտ անձինք Կահիրեում Գիզայի բուրգի հարեւանությամբ գտնվող «Բուրգեր» հյուրանոցի մոտ կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Յաում աս-Սաբիա»-ին:
Պարբերականի տվյալներով, տուրիստական ավտոբուսը մոտեցել է հյուրանոցին, եւ երբ մարդիկ սկսել են իջնել, մոտոցիկլով մոտեցած անհայտ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ: