Լիբիայի ռազմական ճամբարներից մեկում ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել
International newsԼիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 160 կմ արեւելք ընկած Զլիթեն քաղաքի ռազմաուսումնական ճամբարում ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկությունների՝ ճամբարում պայթել է պայթուցիկներով բեռնատարը: Տուժածների թվում կան քաղաքացիական անձինք: